Հայտնի դերասանուհու և ամուսնու բшժանումը, սիրված երաժիշտի մшհը. Աստղային շաբաթվա ամփոփում

  • Jan 28, 2024

StarNews-ը ամբողջ շաբաթվա ընթացքում ներկայացրել է շոուբիզնեսյան աշխարհում տեղի ունեցած ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։ Այժմ առաջարկում ենք հետևել աստղային շաբաթվա ամփոփմանը։

Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը որոշել էր ուրախացնել երկրպագուներին՝ Վաչե Ամարյանի հետ համատեղ հրապարակում անելով։

ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Մերի Մակարյանն ու մոդել Լուսինե Թովմասյանն էլ հետևորդների հետ կիսվել էին երեխաների մասնակցությամբ ջերմ հրապարակումներով։

Դերասանուհիներ Անահիտ Կիրակոսյանը, Քրիստինա Եղոյանն ու Լիա Զախարյանն էլ պատմել էին, որ այս շրջանում առողջական խնդիրներ ունեն։

Տեղացած ձյունը ուրախացրել էր Տոմա Պետրոսյանին ու Գարիկ Պապոյանին, ովքեր զվարճալի տեսանյութեր էին հրապարակել, իսկ, ահա, Ալեքսանդր Բաբասյանը բողոքում էր ձյան հետևանքով կաթվածահար եղած երթևեկությունից։

Երգիչ Արտաշ Ասատրյանը հանդես էր եկել նոր հարցազրույցով՝ խոսելով երեխաների, հայրիկի և եղբոր մահվան, քրոջ և եղբոր հետ ունեցած խնդիրների, ինչպես նաև՝ իր արտաքին փոփոխությունների մասին։

Համաշխարհային շոուբիզնեսյան աշխարհում էլ ամենաքննարկված թեմաները դերասանուհի Սոֆյա Վերգարայի բաժանումն էր ու Boney M-ի հիմնադիր, երաժիշտ Ֆրանկ Ֆարյանի մահը։

Մեկնաբանություն

Որոնում