Օրեր առաջ տեղեկացրել ենք, որ ամերիկաբնակ երգիչ Տիգրան Ասատրյանը կրկին պապիկ է դարձել: Տիգրանի որդին և կինը`Արամն ու Լիլիթը, ծնողներ են դարձել: Զույգը որդի է ունեցել, ում անվանակոչել են ի պատիվ պապիկի`Տիգրան:
Այս մասին հրապարակում էր արել երգիչը`գրելով հետևյալը.
«Տիգրանիկս լույս աշխարհ եկավ»:
Ավելի ուշ Տիգրանը հրապարակել էր փոքրիկի նոր լուսանկարը, որտեղ երևում էր , որ նա անչափ նման է իր հորեղբորը`Արման Ասատրյանին:
Դե իսկ օրերս Հորեղբայրը հրապարակել է զարմիկի լուսանկարն ու նշել, որ իր հրեշտակն արդեն 1 շաբաթական է: