Կրшկել ու վիրավnրել են Արմեն Ջիգարխանյանի որդուն. ի՞նչ վիճակում է նա այժմ. Աստղային օրվա ամփոփում

  • Aug 02, 2024

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Ստեփան Ջիգարխանյանը երկար ժամանակ ապրում է երկու երկրում՝ ժամանակի մի մասն անցկացնում է Ռուսաստանում, մյուս մասը՝ Ամերիկայում։ Երեկ նրա հետ դեպք է տեղի ունեցել՝ Ստեփանը կրակոցիցց վիրավորվել է Լաս Վեգասում։

«Ինձ վրա երկու անգամ կրակել են ընթացող մեքենայից: Դա տեղի է ունեցել փողոցում։ Երկրորդ գնդակը դիպավ գլխիս, բայց, բարեբախտաբար, շոշափելով անցավ։ Բժշկական օգնություն ստացա և այժմ տանն եմ։ Կենսական կարեւր օրգանները, բարեբախտաբար, չեն տուժել»,- նշել է Ջիգարխանյանը։

Ստեփան Ջիգարխանյանը դերասանի խորթ որդին է. Չնայած դրան, նրանք ջերմ հարաբերություններ ունեին։

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր հոլովակի միջոցով պատմել էր իր զգացողությունների մասին՝ նշելով, որ խիտ ու ծանրաբեռնված գրաֆիկից հետո ժամանակ է գտել հանդիպելու ընկերներից մեկին։ Ավելի ուշ պարզ էր դարձել, որ խոսքը դերասան Վարուժ Մարգարյանի մասին է։

Հումորիստ, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն էլ հրապարակել էր արխիվային ընտանեկան կադրեր ու շնորհավորել հայրիկի երկնային ծնունդը։

Ռոզա Դավթյանն էլ ցույց էր տվել, թե ինչ անակնկալ են պատրաստել մայրիկի ծննդյան օրվա կապակցությամբ։

Երգչուհի Սոնա Ռուբենյանը հերթական անգամ զվարճալի հոլովակ էր հրապարակել դստեր՝ Մարիի մասպակցությամբ, ցույց տալով, որ փոքրիկը ուշ գիշերին արթնացել է և ոչ մի կերպ չի ցանկանում քնել։

Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանն ու Թելման Խաչատրյանն էլ հանդես էին եկել նոր համատեղ տեսանյութով։

Մեկնաբանություն

Որոնում