ԱՄՆ-ում բնակություն հաստատած ռեփեր Միշոն և կինը՝ Սոնա Հովհաննիսյանը, ամիսներ առաջ երկրորդ անգամ ծնողներ դարձան:
Սոնան ամուսնուն դուստր էր պարգևել, իսկ նրանց առաջնեկը տղա է`Ալեքը:
Այսօր ռեփերի կինը հրապարակել է դստեր մասնակցությամբ լուսանկար, և առաջ ու հետո տարբերակով նաև ցույց տվել, թե որքան է մեծացել իրենց փոքրիկը:
Նշենք, որ ավելի վաղ Ինստագրամյան հարցուպատասխանի ժամանակ Սոնային հարցրել էին`արդյոք կցանկանա էլի երեխաներ ունենալ: Սոնայի խոսքով`ինքը 10- ից ավելի երեխա կցանկանար ունենալ, եթե իր հղի լինելու հանգամանքը չլիներ, այդպիսով այս պահին պատասխանը «Ոչ»-ն է: