Ձեր գովազդն այստեղ

«Ընտանիքը պատրաստություն էր տեսել, որ դիմավորեր»․բանակից տուն վերադառնալիս ավտովթարից մահացած Արմեն Մամյանը Կոթիից էր

  • Jul 11, 2024

Սյունիքի մարզում բանակից տուն վերադառնալիս ավտովթարից մահացած 20-ամյա Արմեն Մամյանը Տավուշի մարզի Կոթի գյուղից էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմել է գյուղի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը: Նրա խոսքով, ընտանիքը արդեն մի քանի տարի է՝ Իջանում էր բնակվում, սակայն Արմենի տատիկը գյուղում էր բնակվում: «Արմենը իրենից փոքր մի քույր ունի: Իջևանում էին ապրում: Հայրը հաճախ արտագնա աշխատանքի էր մեկնում: Քրտնաջան աշխատող, օրվա հացը վաստակող ընտանիք էր»,-պատմել է Անդրանիկ Հախվերդյանը: Վարչական ղեկավարի խոսքով՝ Արմենը տաղանդավոր տղա էր․ «Խելացի տղա էր, երգում էր, լավ ձայն ուներ: Գյուղի բոլոր միջոցառումներին մասնակցում էր: Ամբողջ գյուղը սիրում էր նրան, հիմա ոչ ոք չի ուզում հավատալ, որ նման բան է տեղի ունեցել: Գյուղացիները պատմում էին, որ տատիկը տորթ էր պատվիրել բարի գալուստ գրվածքով, սպասք էր գնել հատուկ, պատրաստվում էր գնալ Իջևան՝ թոռանը դիմավորելու»։

Հիշեցնենք, որ Երևան-Մեղրի ճանապարհրի 175 կմ հատվածում՝ Գորայք բնակավայրի մոտ, վթարի էր ենթարկվել «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի քաղաքացիական ավտոմեքենա, ինչի հետևանքով տեղում մահացել են երկու անձ, իսկ 5-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ։

Մեկնաբանություն

Որոնում