Լուիզային առաջարկել եմ, որ ամուսնանա, երեխա ունենա. Սոֆի Դևոյանը՝ Լուիզա Ղամբարյանի հետ շփման մասին

  • Jun 30, 2024

Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հյուրն էր դարձել պարուհի Սոֆի Դևոյանը, ով խոսել էր մի քանի թեմաների մասին։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։

Խոսելով հարսի՝ երգչուհի Զարուհի Բաբայանի հետ հարաբերությունների մասին, Սոֆի Դևոյանը նշել էր․

«Մենք այդպես սիրով ենք Զառչկայի հետ, ես իրեն իմ երեխայի պես սիրում եմ, ինքը իմ աղջիկն ա։ Մտածում էր՝ ոնց ա տենց ստացվում, որ մենք լավ ենք իրար վերաբերվում, իրար հասկանում ենք, մտածում էի՝ դա տարիքի հետ է կապված, թե՞ ուղղակի համընկել են մեր բնավորությունները։ Շատ անգամ լռում ենք ու իրար հետ նույն բանն ենք ուզում խոսել։ Երևի մարդու բնավորությունից է, մարդը տարիների ընթացքում շատ բան սովորում է, ավելի խելացի է դառնում, ավելի ինտելեկտուալ է դառնում, ավելի շատ բաներ է հասկանում։ Բայց եթե դու պինդ ես, քեզ ոչինչ չի կարող փոխել։ Երբեք չպետք է փորձես մարդուն փոխել, որովհետև դա անիմաստ է։ Երևի երկուսս էլ հասկացել ենք, թե ինչ ձևի մարդիկ պետք է ընտանիքում ապրեն։ Ես չեմ հիշում, որ մեր տանը վեճ լինի, կռիվ լինի, ես չեմ պատկերացնում տենց բան։ Մենք կարող ենք խոսել, վիճել արվեստի մասին, տարբեր հարցեր քննարկել»։

Սոֆի Դևոյանը խոսել էր նաև Լուիզա Ղամբարյանի հետ հարաբերությունների մասին ու նշել․

«Ես եմ Լուիզային առաջարկել, ասել եմ՝ ամուսնացեք, երեխա կունենաք, սիրում եք իրար, մենք լավ ընկերություն ենք անում ընտանիքներով, ցավոք, Գեորգի Կիմիչը տենց շուտ գնաց կյանքից, բայց Լուիզան, Գաբին մինչև հիմա իրար տուն ենք գնում, շատ ջերմ հարաբերություններ են, եթե որևէ հարց լինի, տղաս ու մենք ամբողջ ընտանիքով իր կողքին ենք»։

Մեկնաբանություն

Որոնում