Ինչպես է Զոյա Բարաղամյանը նմանակում Սարինա Քրոսին. մանրամասներ

  • Jun 20, 2024

Կրկնօրինակումն ու նմանակումը երաժշտական աշխարհում նույնքան հին են, որքան ինքը՝ երաժշտությունը։ Երգիչ-երգչուհիների մի մասը նմանակում է իրար՝ փորձելով այդ կերպ հասնել արդեն իսկ սիրված արտիստների ճանաչմանն ու փառքին, մյուս մասն էլ՝ դիմում է այդ քայլին, քանի որ այդպես էլ չի կարողանում գտնել ու հասկանալ իր ուրույն ոճը, եթե իհարկե, այն գոյություն ունի։

Այս առումով հայկական շոուբիզնեսը ևս բացառություն չէ ու երաժշտական, այսպես ասած, քոփի փեսթի դեպքեր այստեղ ևս գրանցվել են։ StarNews-ը նկատել ու ներկայացնում է դրանցից մեկն ու երևի թե, ամենաակնառուն։

Երիտասարդ երգչուհի Զոյա Բարաղամյանը ջանք ու եռանդ չի խնայում միջազգային մրցանակակիր երգչուհի, արևելյան երաժշտության լավագույն հայազգի կատարողներից մեկին՝ Սարինա Քրոսին նմանակելու համար։ Զոյան փորձում է երգել լիբանանահայերին բնորոշ արտասանությամբ, չնայած որ ծնվել ու մեծացել է Հայաստանում։ Իսկ, ահա, Սարինան ծնվել է հենց Լիբանանում՝ Բեյրութի հայկական համայնքում ու նրա յուրահատուկ արտասանությունն ու արևելյան երաժշտությունը նրբորեն զգալու ունակությունը, կարելի է ասել, արյան մեջ է։

Հունաստանը յուրահատուկ սկիզբ է եղել Սարինայի երաժշտական կարիերայի համար ու նա տարիներ շարունակ ներկայացնում է կատարումներ՝ նաև հունարենով, որոնք միանգամից սիրվում և լայն տարածում են գտնում միլիոնավոր ունկնդիրների կողմից։ Սարինայի այս աննախադեպ հաջողությունից հետո Զոյան ևս որոշեց անցում կատարել հունարեն կատարումներին ու նրա վերջին մի քանի երգերն ու սոցիալական հարթակներում արված հրապարակումները հենց այս լեզվով են։ Որպես ապացույց բերենք հետևյալ փաստը. Սարինա Քրոսի առաջին հունարեն կատարումը YouTube հարթակում հրապարակվել է դեռ 2017 թվականին, իսկ Զոյան հունարեն կատարումներ YouTube-ում ներբեռնել է բոլորովին վերջերս։

Ի՞նչ է սա, եթե ոչ նմանակման հերթական մի փորձ։ Ի դեպ՝ համացանցի օգտատերերից ոմանք ևս նկատել են, որ մանավանդ վերջին շրջանում Սարինային բավականին հաճախ են նմանակում ու շտապել են իրենց սիրելի երգչուհուն տեղեկացնել այդ մասին։

Ի վերջո, պետք է հասկանալ. որևէ մեկից ոգեշնչվելն ու այդ մակարդակին ձգտելը ամոթալի  չէ, ամոթալի են կրկնօրինակման այդպիսի արտահայտումները։

Մեկնաբանություն

Որոնում