Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում հայաստանյան ամենաշքեղ ռեստորաններում մեկը մյուսին հաջորդում են գերշքեղ հարսանիքները, որոնցից շատերը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
Հետաքրքիրն այն է, որ թվով 3-րդ հարսանիքն ենք պատրաստվում ներկայացնել, որի քավորը գործարար Սամվել Ալեքսանյանի որդին է:
Այս անգամ ևս`շքեղ է ամեն բան, իսկ քավորկնոջ «վճարը» կոշիկի և քավորի «վճարը» թուր պահողին ցնցող է: Ալեքսանյանների ընտանիքը հատկապես քավորությանը նման կերպ է պատրաստվում:
Նշենք,որ ինչպես միշտ քավորկնոջ կողքին Շողերինան է`քավորի մայրը:
Հավելենք, որ օրեր առաջ ևս տեղի ունեցավ շքեղ մի հարսանիք, որի քավորը Ալեքսանյանի որդին էր:
Ալեքսանյաներն իրենց ողջ ընտանիքով մասնակցել են հարսանիքին ու տարբեր հրապարակումներով կիսվել իրենց ինստագրամյան էջերում։
Կադրերից երևում էր, թե որքան է մեծացել Ալեքսանյանի հարսի փորիկը: Նա անչափ գեղեցիկ հղի է:
Հիշեցնենք, որ զույգը դուստր է ունենալու: Նեղ շրջապատում ասում են, որ փոքրիկը տատիկի անվան այս օրերում առավել նախընտրելի տարբերակն է ունենալու`Շողեր:
Նշենք նաև, որ ընդամենը մի ամիս առաջ Աստղիկ ԲԿ-ի տնօրենի որդին և ՍԱՍ-ի Արտակի բարեկամուհին ամուսնացան`կրկին գործարարի որդու քավորությամբ: