Շոումեն, պրոդյուսեր Արամ Մելիքյանը բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նրա վերջին հրապարակումներն, հիմնականում, ընտանեկան են: 3 երեխաների հայր Արամը շուտով կվայելի նաև 4-րդ բալիկին:
Հայրիկի պես մեծ ակտիվություն են ցուցաբերում նաև երեխաները:
Շոումենի ավագ դուստրը`Էլիզը, հրապարակումներ է անում նաև ընկերոջ և ընկերոջ ընտանիքի մասնակցությամբ:
Համացանցում մեծ ակտիվությամբ տարածվում են շոումենի դստեր և նրա սիրելիի մասնակցությամբ ռոմանտիկ կադրերը, որում փեսացուն համբուրում է շոումենի դստերը:
Նշենք, որ վերջերս էլ հարցուպատասխանի ժամանակ հետևորդները ճշտել են, թե երբ է պատրաստվում նշանադրվել Արամի դուստրը:
Վերջինս հումորային պատասխան էր տվել`կոչ անել հետևորդներին, որ հարցը տան իր սիրելիին: