Երգչուհի Սիլվա Հակոբյանն այն հայտնիներից է, ով մեծ սեր է վայելում հանրության շրջանում: Նրան սիրում են և հետևում նրա գործունեությանը:
Նրա ցանկացած հրապարակում հետաքրքրություն է առաջացնում հետևորդների շրջանում:
Սակայն շատ անգամներ երգչուհուն քննադատում են`իր ոչ ճիշտ զգեստներ կրելու համար:
Այն, որ երգչուհին նիհարիկ է, բոլորս տեսնում ենք, և շատ հեշտ է այդ տեսակ կազմվածքով երգչուհու համար բեմական զգեստներ ընտրել:
Օրեր առաջ`Արամ Ասատրյանին նվիրված համերգային երեկոյի ժամանակ, մեր աչքից չէր վրիպել, թե ինչ զգեստով է ներկայացել երգչուհին: Այն ոչ միայն անճաշակ էր, այլ նաև չէր սազում Սիլվային:
Կարծում ենք ճիշտ ժամանակն է, որ սիրված երգչուհին իր յուրաքանչյուր բեմ բարձրանալուց դիմի հագուստի դիզայներների, ովքեր էլ կշտկեն այս բացը: