Դերասան Հայկ Հովհաննիսյանը հայտնի դարձավ մի քանի սերիալներից և հասցրեց կարճ ժամանակահատվածում հայտնություն ձեռք բերել:
Այսօր նրան հետևում են ինստագրամյան հարթակում և շատ անգամներ հարց ու պատասխանների միջոցով շփվում և տեղեկանում Հայկի մասին:
Հայկը երբեմն աչքի է ընկնում այնպիսի պատասխաններով, որոնք ստիպում են հետևորդներին Հայկի մասին բացասական կարծիք կազմել, ինչն էլ ամենևին չի հուզում դերասանին:
Հերթական հարցուպատասխանի ժամանակ հետևորդներից մեկը գրել է.
«Բան չմնաց անծանոթի հետ հարստանալու՞ն», ինչին ի պատասխան դերասանը գրել է`«անծանոթը մահացելա»:
Թե ինչու է դերասանը որոշել նմանատիպ կոշտ պատասխաններով իր փիառն անել, դժվար է ասել, բայց այն, որ նա փորձում է ամեն հնարավոր սկանդալային պատասխանով աչքի ընկնել, դա փաստ է:
Նշենք, որ վերջերս էլ դերասանը կրկին հարց ու պատասխանի ֆորմատով շփվել էր իր հետևորդների հետ:
Նրան հարցեր էին հղել`մասնավորապես անձնականի հետ կապված:
Դերասանը նշել էր, որ ամուսնացած է, իսկ երեխաներ ունենալու հարցին պատասխանել էր փոքրիկ երեխայի հետ հրապարակումով:
Հեգնա՞նք էր սա, թե դերասանը հասցրել էր ընտանիք կազմել և երեխա ունենալ, պարզ կլինի ավելի ուշ: