Երգիչ Անդրեն այն հայտնիներից է, ով թեկուզ օվկիանոսից այն կողմ չի դադարում խոսել, անտարբեր մնալ այն ամենի շուրջ, ինչ կատարվում է մեր երկրում: Երգիչն այս անգամ հրապարակել է լուսանկար «Սրբազան» պայքարից և իր կոշտ ու կոպիտ մեկնաբանությունը թողել:
Երգչի հրապարակումը`առանց մեկնաբանության
Նշենք, որ Անդրեի անձնական կյանքն ու գործունեությունը ևս վերջին տարիներին ակտիվորեն քննարկվում է։
Տարեսկզբին Անդրեն հայտնեց որ շատ շուտով հայր է դառնալու, դրանից հետո միայն Անին ևս հղիի կարգավիճակով լուսանկարներ տեղադրեց ինստագրամյան իր էջում:
Դե իսկ, շատ չանցած StarNews-ը բացառիկ նորությամբ հանդես եկավ հայտնելով, որ զույգը դուստր է ունեցել, սակայն դեռ չի հանրայնացրել այդ բարի լուրը։
Մենք այդպես էլ չիմացանք՝ ինչու՞ է երգիչը թաքցնում իրականությունն ու երեխայի ծննդի ամսաթիվը, սակայն մի բան պարզ է Անդրեն ու Անին արդեն մի քանի ամիս է ինչ վայելում են ծնող լինելու բերկրանքը։
Նշենք, որ զույգը ծանոթացել է հեռուստատեսային նախագծերից մեկում, որտեղ Անդրեն ժյուրիի կազմում էր, իսկ Անին մասնակցում էր մրցույթին։ Աղջիկը նոր է սկսել իր երգչուհու կարիերան։
Անդրեն Անիին Տաթևի վանքում ամուսնության առաջարկ էր արել, որին հաջորդել էր զույգի ամուսնությունն ԱՄՆ-ում` 2023 թվականի Մայիսի 2-ին: