StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Դերասանուհի Այա Մանուկյանը, ով հայտնի է «Հղիության թեստ» և «Ենիչերիները» սերիալներով, պայքարում է քաղցկեղի դեմ։ Այս մասին հայտնել է դերասան Եվգենի Ցիգանովը։ Նրա խոսքով՝ 27-ամյա աղջկա մոտ ախտորոշվել է դիֆուզ խոշոր Բ-բջջային լիմֆոմա 2-րդ փուլում։Հայտնի է դարձել նաև, որ դերասանուհին այժմ բուժում է անցնում Հայաստանում, և բժիշկները նրան դրական կանխատեսում են տալիս։ Ըստ մասնագետների՝ լիմֆոմայի այս տեսակը հեշտ բուժելի է։
Հումորիստ Գրիգ Գևորգյանը ինստագրամյան իր էջի story բաժնում հերթական անգամ նոր հոլովակ էր հրապարակել կնոջ՝ պարուհի Սոնա Եսայանի մասնակցությամբ։
Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն էլ ցույց էր տվել, թե ինչպես է անցկացրել օրը իր և Աշոտ Տեր-Մաթևոսյանի որդու հետ։
ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Մերի Մակարյանի դուստրը՝ Էլիզան, ավարտել է մանկապարտեզը ու դերասանուհին հայտնել էր, թե ինչպես է պատրաստվում նշել այդ օրը։
Դիզայներ Արայիկ Գաբաջյանն էլ նշում էր ծննդյան տարեդարձը ու դերասանուհի Տոմա Պետրոսյանը որոշել էր բավականին զվարճալի կերպով շնորհավորել նրան։