Ճոխ պայմաններում չեմ ապրել. Աշոտ Ղազարյանի կյանքի հnւզիչ մանրամասները

  • Jul 23, 2024

«Սրտի տանիքներով» հաղորդաշարի հերթական հյուրն էր դարձել դերասան Աշոտ Ղազարյանը, ով խոսել էր մի քանի թեմաների մասին։ StarNews-ը հետևել է զրույցին և ներկայացնում է հետաքրքիր հատվածները։

Անդրադառնալով մանկության տարիներին՝ Ղազարյանը նշել էր․

«Մարդուն մեկ-մեկ թվում է, որ այդ մանկությունը ինքը չի տեսել, չի ապրել, որովհետև այնքան երազի նման է գալիս ու գնում։ Ես շատ խեղճ եմ մեծացել, ճոխ պայմաններում չեմ ապրել, բայց այնքան քաղցր ու թանկ հուշեր ու տպավորություններ է թողել, որ մանկությունը միշտ երազով եմ հիշում ու ամենակարևորը, որ մնացել է ինձ իմ մանկությունից՝ ծնողներիս տված դաստիարակությունն է, իմ մաքրությունը, նվիրվածությունը, մարդկանց սիրելը, օգնելը»։

Աշոտ Ղազարյանը պատմել էր նաև իր և կնոջ՝ տիկին Մելանյայի ծանոթության մասին․

«Ինքը 8-րդ հրաշալիքն է իմ համար, ես իրեն շատ բանով եմ պարտական։ Ինքը նվիրված է ոչ միայն ինձ, այլև՝ իմ գործին, ինձնից շատ ինքն է հուզվում։ Քույրս Ապարանում բժշկուհի էր, ինքն էր նրանց հարևանն էր։ Որ ամառները արձակուրդներին գնում էի քրոջս տուն, իրեն տեսնում էի, դուրս գալիս էր, թմբլիկ, սիրուն լավ աղջիկ էր ու դպրոցում գերազանցիկ։ Բայց հետո անցան տարիները ու քույրս եկավ Երևանում ապրելու, իրենք էլ գնացին, ես էլ գնացի բանակ։ Բանակից որ վերադարձա, ամուսնանալս գալիս էր, ասեցի՝ պետք ա ամուսնանամ։ Ու մի օր պատահական տեսա իրեն ու ամուսնացանք։ Մեր մեջ լուրջ վեճեր չեն եղել։ Ոչ ինքն է խանդել, ոչ ես, որովհետև իրար առիթ չենք տվել»։

Շաբաթներ առաջ կյանքից հեռացավ սիրված դերասանուհի Լալա Մնացականյանը ու նրան հիշելիս Աշոտ Ղազարյանը նշել էր․

«Իմ թույլ տեղին կպաք։ Ես, Հրանտը, Լալան դարձանք հարազատներ, ընտանիքի անդամներ, եթե չտեսնեինք հաճախակի, գոնե զանգում իմանում էինք։ Լալան մեր մեջքը կոտրեց, ինձ ու Հրանտին անտեր թողեց։ Աստված թող հոգին լուսավորի, ինքը շատ սիրուն մարդ էր»։

Մեկնաբանություն

Որոնում