Վայելում եմ գեղեցիկ օրը հայրիկիս հետ. Միշոյի կինը ցույց է իր ու հայրիկի անցկացրած ժամանցը

  • Aug 02, 2024

ԱՄՆ-ում բնակություն հաստատած ռեփեր Միշոյի կինը՝ Սոնա Հովհաննիսյանը, բավականին սիրված է համացանցում: Նա հրապարարակումներ է անում`ցույց տալով իր առօրյան, ժամանցն ու հանգիստը: Այսօր վերջինս հայրիկի հետ համատեղ հրապարակում է արել`խոստովանելով, որ վայելում է նրա հետ անցկացրած օրը:

Նշենք, որ այս տարվա հունվարի 10-ին StarNews-ը հայտնեց այն մասին, որ Միշոն և կինը, երկրորդ անգամ ծնողներ են  դարձել։Սոնան ամուսնուն դուստր է պարգևել, ում անվանակոչել են Էլինա:

Սոնան հրապարակել էր հոլովակ՝ ցույց տալով իր և դստեր դուրս գրումից կարճ հատված:

«Բոլոր նորածինների մամաներ՞ն են նայում հայելու մեջ և մտածում, թե ինչպես կարող էր իրենց փոքրիկը տեղավորվել իրենց ներսում»,- գրել էր Սոնան:

Նշենք, որ զույգը նաև որդի ունի՝ Ալեքը։

Հավելենք, որ զույգն ամուսնացել է 9 տարի առաջ:

Մեկնաբանություն

Որոնում