Րոպեներ առաջ ոստիկաններն ու կարմիր բերետավորները բերման ենթարկեցին խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակից երգիչ Արսեն Գրիգորյանին`Մրոյին: Վերջինիս հանդեպ բիրտ ուժ կիրառելով`նրան նստացրին ոստիկանական մեքենա:
Նշենք, որ վաղ առավոտից մեկնարկել է Բագրատ Սրբազանի ղեկավարած պայքարը, որի ժամանակ քաղաքացիները անհնազանդության խաղաղ ակցիաներ են իրականացնում Հանրապետության տարբեր հատվածներում: