«Բոլորն էլ երգում են, տարբեր միջոցառումների են ամեն օր մասնակցում,տարբեր մարդկանց համար են երգում,չգիտեմ` ով ինչի համարա երգում , ես երգում եմ իմ ժողովրդի, իմ հայրենիքի համար: Ես գնացել եմ իմ հայրենասիրական երգերն եմ մատուցել իմ հանդիսատեսին ու որդուս հետ վերադարձել եմ տուն»,- StarNews-ի հետ զրույցում մեկնաբանեց երգչուհի Սոնա Շահգելդյանը`անդրադառնալով իր`«Սև ու սպիտակ» միջոցառմանը մասնակցություն ունենալուն և դրա հետևանքով`քննարկումների ալիք բարձրանալուն:
Սոնայի մայրը երեկ նշել էր, որ երգչուհին ի սկզբանե չի իմացել,թե ուր է գնում: Մեր այն դիտարկմանը`արդյոք կրկին կերգեր միջոցառմանը, եթե իմանար ինչ տեսակ միջոցառում է և ովքեր են ներկաները, երգչուհին նշեց.
«Այո, քանի որ ինձ հրավիրել է տիկին Կարինեն,ում ծննդյան օրն է եղել, և ում ճանաչում եմ երկար տարիներ: Գնացել եմ, իմ գեղեցիկ երգերով ներկայացել, իմ զինվորների, իրանց մամաների, իմ հայրենիքի համար իմ սիրուն գործն եմ արել ու վերադարձել տուն, այսքանն է եղել»,- նշեց երգչուհին ու քննարկումները կապեց բացառապես իր անձի հանդեպ եղած մեծ սիրո հետ.
«Այնտեղ շատերը կային, չեմ ուզում անուններ տալ, ես շատ աչքի ընկնող եմ, դրա համար էլ ինձ են թիրախավորել, ես շատ սիրված եմ, դրանից ես վատ չեմ զգում, ավելի հպարտ եմ ապրում իմ երկրում, իսկ նախանձողներն ու չարագործներն Աստծո դիմաց պատասխան են տալիս, ես էնքան բաներ եմ լսում, էնքան բաներ գիտեմ, բայց ես արհամարհում եմ: Աստծո դիմաց բոլորը հավասար են ու պատասխան են տալիս»:
Զրույցի վերջում Սոնան հավելեց.
«Ես մեղավոր չեմ, որ ինձ մարդիկ շատ հարգում, գնահատում, սիրում են`իրական հայերը, իրական հայությունը, ու պետք չի մարդկանց միջև չարություն սերմանել, չի կարելի, Աստված դա չի սիրում»:
Նշենք, որ Աննա Հակոբյանի օգնական Ստելլա Սարուխանյանը մայիսի 27-ին, երբ Հայաստանում առատ անձրևների պատճաով աղետ էր, մարդիկ անհետ կորած էին ու կային զոհեր, «Սև ու սպիտակ» դրես կոդով միջոցառում էր կազմակերպել, որին մասնակցել էր նաև Աննա Հակոբյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրը, ՔՊ-ական Գնել Սարգսյանն ու ուրիշներ:
Մարդիկ քննադատում էին երգչուհի Սոնա Շահգելդյանի մասնակցությունը միջոցառմանը, որից կադրեր հայտնվել էին համացանցում: