Հայտնիների կարիերայում միակ հույսը մնացել է հայտնի երգերի «cover» տարբերակը ներկայացնելը…

  • Apr 10, 2024

Երաժշտության մեջ երգի cover տարբերակ կոչվում է արդեն ձայնագրված և հրապարակված երգի նոր կատարումը` մեկ այլ արտիստի կողմից: Այլ կերպ ասած` սա արդեն հայտնի ու ճանաչված երգի վերակատարումն է յուրովի:

Լինում են դեպքեր, երբ որոշ կատարումներ զարմանալիորեն ավելի մեծ հաջողություն են արձանագրում,քան հենց այդ երգի օրիգինալ տարբերակով կատարումը:

Չցանկանալով օրինակներ բերել`պետք է փաստենք, որ հատկապես սկսնակ երգիչները ճանաչում ձեռք բերելու կամ  ճանապարհ հարթելու գործում դիմում են հայտնի և սիրված երգերի օգնությանն ու ձայնագրում cover տարբերակը`իրենց ընկալմամբ և ոճով:

Հետաքրքրականն այն է, որ վերջին շրջանում, հայ հայտնիներից շատերն են դիմում «cover»-ների`նոր երգի բառեր և նորություն տալու փոխարեն, գերադասում են արդեն իսկ հայտնի երգի իրենց տարբերակը ներկայացնել:

Վերջերս մեր աչքից չվրիպեց նաև այն, որ շատ հայտնիներ նորություն ստեղծելու, նորություն ներկայացնելու փոխարեն, հին, արդեն իսկ ստացված երգեն են փորձում թարմացնել ու ներկայացնել:

Օրինակ Տաթև Ասատրյանը`«Գարուն է բացվել», Ներսես Ավետիսյանը`«Մայրիկ», Արամ MP3-ը`«Սիրո հասակ», «Գալիս ես», Արամեն`«Թարմ ծաղիկներ»:

Տպավորություն է, որ շատ հայտնիների միակ հույսը մնացել է հին երգերը cover տարբերակով ներկայացնելն ու այդպիսով շոուբիզնեսում շարունակել հայտնիություն ապահովելը:

Սիրելի հայտնիներ, լավ է, երբ ժամանակ առ ժամանակ որոշում եք ստացված երգերով ներկայանալ, սակայն շատ վատ է, որ ձեր երգացանկում սկսում են այս կամ այն հայտնի երգի cover-ները գերակշռել:

Արդեն իսկ ճանաչված ու սիրված երգերից ցանկացածը կատարելով, դրանք էլի ինչ որ տեղ կսիրվեն, բայց հարց է` արդյոք նույն սերը կապահովեք սեփական երգը երգելով ու մշտապես նորություններով ներկայանալով:

Մեկնաբանություն

Որոնում