Ռոզա Դավթյանը այժմ հեռուստանախագծերում չի նկարահանվում, փոխարենը շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում, որտեղ էլ հաճախ կիսվում է նոր լուսանկարներով, ցույց է տալիս իր առօրյան և իհարկե խոսում իրեն ահանգստացնող թեմաների մասին։
Երեկ Ռոզան անդրադարձել էր իրեն վատ մեկնաբանություն գրող մի դեռահաս աղջկա։
Աղջիկը Ռոզայի վերջին լուսանկարին կից վիրավորել էր դերասանուհուն՝ նրան անվանելով քսված, կոլոտ կապիկ և նշել, որ զարմանում է, թե ինչ են գտել Ռոզայի մեջ տղաները։
Դերասանուհին կիսվել էր այս մեկնաբանությամբ ու գրել.
«Շատ ցավոտ եմ վերաբերվում երեխաների մեջ եղած կամ ձեռք բերված ատելությանը։ Չգիտեմ անգամ կյանքի որ փուլում են հասցնում էսքան ատելությամբ լցվել»,- նշել էր Ռոզան։
https://youtu.be/I1FzXE2l3nI?si=IXbwd68XGKC-8bkY