Երգիչ Սամվել Գրիգորյանի դուստրը` երգչուհի Նարե Գրիգորյանը, ամուսնությունից հետո տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ էլ շարունակում է գործունեություն ծավալել։
Նարեի որդին երեկ նշում էր ծննդյան տարեդարձը, ինչի առթիվ ծնողները փոքրիկի օրը տոնի են վերածել:
Հետևելով երգչուհու հրապարակումներին`երևում է, որ որդին առավել նման է հայրիկին:
Նշենք, որ Նարեն օրեր առաջ իր ինստագրամյան էջում հարց ու պատասխան էր կազմակերպել որի ընթացքում հետևորդները նկատել էին, որ Նարեն բավական նիհարել է։
Երգչուհին առաջին անգամ հայտնել էր, որ դիմել է լուրջ վիրահատության և նիհարել է արդեն 31 կգ, ինչն էլ դեռ վերջը չէ։
Նարեն նշել էր հետևյալը.
«Արել եմ իմ կյանքում շատ կարևոր և պատասխանատու քայլ։ Շատ տարբեր միջոցներ փորձելուց և հիասթափվելուց հետո եկա էն մտքին, որ պետք է կտրուկ քայլերի դիմել ու ազատվել մի շարք հիվանդություններից…
Այդ քայլի անունն է «վիրահատություն»։