Դերասանուհի Շուշաննա Թովմասյանն ու նրա ամուսինը՝ ռեժիսոր Վահե Սայանը, արդեն մի քանի տարի է, ինչ բնակություն են հաստատել ԱՄՆ-ում։
Ու չնայած այն բանին, որ Շուշաննան այստեղ գլխավոր դերերի պակաս չուներ, ընտանիքը իրեն ավելի հարմարավետ է զգում Հայաստանից դուրս:
Ինչպես զույգի ավագ որդին՝ Միկան, այդպես էլ նրանց երկրորդ որդին ծնվեց ԱՄՆ-ում։
Այս անգամ Շուշաննան ջերմ ընտանեկան կադրեր է ներկայացել, որոնցից մեկում` մայրիկի, մյուսում ամուսնու հետ է:
Նշենք, որ մեկ ամիս առաջ դեասանուհու ամուսնու ծննդյան օրն էր, ինչի առթիվ դերասանուհին ջերմ լուսանկար էր հրապարակել, որտեղ համբուրում էր ամուսնուն:
«Ծնունդդ շնորհավոր, սիրում եմ քեզ, անսահման»,- գրել էր դերասանուհին: