Ընտանիք կազմեցինք ամենամտերիմ ընկերոջս հետ. Սիրուշոն ու ամուսինը նշում են ամուսնության 15 տարին. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

  • Jun 07, 2024

Երգչուհի Սիրուշոն ու ամուսինը նշում են իրենց ամուսնության 15 տարին: Այս մասին երգչուհին հայտնել է իր ինստագրամյան էջում`հրապարակելով լուսանկարներ ամուսնու և երեխաների հետ:

«15 տարի առաջ այս օրը ընտանիք կազմեցինք ամենամտերիմ ընկերոջս հետ»,-գրել է Սիրուշոն:

Նշենք, որ Սիրուշոն բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա վերջին շրջանում հիմնականում ներկայացնում է իր աշխատանքային գործունեությունն, ինչպես նաև իր հետևորդների «պահանջով»` ներկայացնում է իր երեխաների մասնակցությամբ ջերմ ու զվարճալի կադրեր:

Վերջին շրջանում երգչուհին նաև հրապարակումներ է անում և ներկայացնում իր և ամուսնու համատեղ լուսանկարներ:

Մեկնաբանություն

Որոնում