Արամ Ասատրյանի թոռներից մեկը՝ Արամ Ասատրյան կրտսերը, հանրությանը հայտնի դարձավ իր սիրելիին արած ամուսնության հուզիչ առաջարկից հետո։
Եվ մեկ տարի առաջ՝ Երևանում, տեղի ունեցավ Արամի և նրա սիրելիի՝ Աննայի, շքեղ նշանադրության արարողությունը, որից հետո Աննան ևս հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում։
Արամ Ասատրյանի սիրելին այսօր ինստագրամյան հարթակում ունի շատ հետևորդներ և ակտիվորեն ներկայացնում է իր առօրյայից կադրեր։
Երեկ զույգը նշում էր իրենց նշանադրության 1 տարին: Այս առիթով Արամը շքեղ ծաղկեփունջ է ուղարկել սիրելիին, իսկ Աննան կիսվել է մի քանի արխիվային կադրերով`հերթական անգամ ցույց տալով շքեղ նշանադրության հուզիչ պահերը: