Երեկ` դեկտեմբերի 4-ին, տեղի էր ունենում երգիչ, դերասան հարութ Արշակյանի հարսանյաց արարողությունը։ Սոցիալական էջերում հրապարակվել էին մի շարք հոլովակներ, որտեղ երևում էր, որ զույգն օրը կազմակերպել է հայկական ավանդական տարրերին համապատասխան։
Նախ փեսայի, ապա հարսի տուն գնալով, մեքենաների շարասյունով և այլ դետալներով մեկնարկել էր այս կարևոր օրը:
Վաղ առավորտից արարողությանը մասնակցում էին դերասանուհի Իննա Կարապետյանը ու երգչուհի Լիլիթ Կարապետյանը։
Երեկոյի ընթացքում հարսը ներկայացել էր գեղեցիկ պարով, դե իսկ Հարութը անակնկալ կերպով երգ էր նվիրել կնոջն ու հուզել ներկաներին: