Արամ MP3-ի կինը՝ Աննան, նշում էր ծննդյան 40-ամյակը։ Կնոջ հետ համատեղ հրապարակած թեմատիկ լուսանկարներին կից գրել էր.
«Ծնունդդ շնորհավոր, իմ թագուհի»։
Դե, իսկ Աննան էլ, ինքն իրեն շնորհավորելով, նշել էր.
«Դե բարև հաջորդ տասնամյակ»։
Աննայի ծննդյան անակնկալները սկսվել էին դեռ կեսգիշերից։
Օրվա առթիվ նրանք ընկերական միջավայրում երեկույթ էին կազմակերպել, որին մասնակցել են մի շարք հայտնիներ, այդ թվում՝ Ռաֆայել Երանոսյանը, Գարիկ Պապոյանն ու կինը՝ Մարիաննան, Ավետ Բարսեղյանը, Դիանա Շատվերյանը և այլք։
Նշենք, որ Արամն ու կինը երեք երեխա ունեն՝ երկու որդի և մեկ դուստր։ Դստեր՝ Շողերի մասնակցությամբ հրապարակումներ Արամը բավականին հաճախ է անում։