Դերասանուհի Հասմիկ Խոջյանն իր ինստագրամյան սթորիներում կիսվել է իր մանկության կադրերով: Դերասանուհու հրապարակումներից մեկում երևում է`որքան նման է դերասանուհու փոքրիկը մայրիկին:
Նշենք, որ օրեր առաջ դերասանուհի Հասմիկ Խոջյանի դստեր`Նարէի ծննդյան տարեդարձն էր: Այս առիթով Հասմիկը խնջույք էր կազմակերպել, որը ավելի շատ հիշեցնում էր հարսանիքի: Նա հարյուր հյուրերի մասնակցությամբ երեկո էր կազմակերպել` ինչպես միշտ փայլուն զգեստ և դիմահարդարում գերադասելով:
Գաղտնիք չէ, որ դերասանուհի Հասմիկ Խոջյանի ամուսինն այն մարդկանցից է, ով չի ցանկանում լինել հանրության ուշադրության կենտրոնում, հետևաբար այս տարիների ընթացքում Հասմիկը երբեք չի ցույց տվել ամուսնու դեմքը: Անգամ նշանադրության, հարսանիքի օրը,նրա բոլոր հրապարակումներում ամուսինը մեջքով էր:
Սակայն StarNews-ը ներկայացնում է բացառիկ լուսանկար, որտեղ երևում է դերասանուհու ամուսնու ամբողջական տեսքը: