Զոքանչիս ցավը տանեմ.Սուրեն Փահլևանյանը խոսել է նախկին ու ներկա զոքանչների մասին

  • Nov 30, 2024

Սուրեն Փահլևանյանը ամենաքննարկված մեդիադեմքերից  մեկն է` հատկապես ամուսնալուծությունից և կրկին ամուսնությունից հետո: 

Սուրենը օրեր առաջ հյուր էր «Բաց թեմա» հաղորդաշարին,  որի ընթացքում թեման զոքանչ-փեսա հարաբերություններն էին: 

Սուրենը նախ խոսեց նախկին զոքանչի մասին` նշելով, որ Յանայի մայրիկին շատ է հարգում և մինչ օրս պահպանում է նորմալ հարաբերություններ: 

Անդրադառնալով արդեն ներկայիս զոքանչի` Մագա Մարությունյանի մայրիկի հետ հարաբերություներին, Սուրենը նշեց.

«Իրականում իմ զոքանչը ինձանից տարիքով շատ քիչ ա մեծ, որովհետև կինս ինձանից բավականին երիտասարդա: Մենք իրար լավ հասկանում ենք, սենց ասեմ կարար ես լինեի 1-ին դասարան, իսկ ինքը մեր տասերից լիներ կարող էինք նույն դպրոցից լինել էլի: Շատ իրան սիրում եմ ինքն էլ շատ հումորով կինա: Շատ հասկացող կինա:  Մեր մոտ չկա զոքանչ – փեսա հարաբերությունները, ավելի շատ համախմբված ենք մեր ընտանիքի շուրջ, որ լիարժեք ընտանիք դառնանք: Նառան շատ լուռ ա ու չի խառնվում մեր հարցերի մեջ, ուղղակի ուզումա, որ ամեն բան լավ լինի, դրանից էլ լավ զոքանչ, ցավդ էլ տանեմ, երբ ուզում ես արի»,- զրույցի ընթացքում անկեղծացել էր Սուրենը։

Մեկնաբանություն

Որոնում