Ձեր գովազդն այստեղ

Հղիացա ու կորցրեցի, քույրս մաhացավ…Գոհար Իգիթյանը` ողբերգական դեպքերի մասին

  • Jan 27, 2025

Ամալյան Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդմանը հյուրընկալվել էր դերասանուհի՝ Գոհար Իգիթյանը։

StarNews-հետևեց զրույցին, որի ընթացքում խոսվեց այն մասին, թե ինչ հարաբերություններ ձևավորվեցին իր և Արմեն Խանդիկյանի նախկին կնոև` Տաթևիկ Ղափլանյանի հետ, քանի որ մինչև այդ ծանոթ էին և նույն թատրոնում.

«Հեռու է եղել Տաթևիկը, ինքը խառնվածքով բարդ մարդ էր։ Կուզենայի մեր հարաբերությունները լինեին նորմալ, նամանավանդ ,որ ես շարժառիթ չեմ եղել իրենց հարաբերություների ավարտին։ Մենք ամուսնացել ենք իրենց բաժանումից 8 տարի անց։ Երբեք խոչընդոտ չեմ եղել Արմենի` Միացյալ Նահանգներ գնալուն, որդուն տեսնելուն, այնտեղ մնալուն՝բացարձակ։

Բարդ էր, բնականաբար, բայց դա իմ ընտրությունն էր։ Արմենն ուներ որդի ,ով ամուսնացավ և հեռանկարում սպասվում էր, որ պիտի պապիկ դառնա։ Նա շատ բարոյական մարդ է և մի քիչ դուրս է մնացած արվեստագետների ստերիոտիպերից, որ կարող են երկու երեք անգամ ամուսնանալ, տարբեր կանանցից երեխաներ ունենան։ Հետո էնպես ստացվեց, որ ես հղիացա ու կորցրեցի։ Արդեն տրամադրվել էինք, բայց Աստված էսպես կամեցավ։ Հետո Արմենը կորցրեց իր տղաին։ Քույրս մահացավ, մինչ այդ ամուսնինն էր մահացել, և ես հիմա արդեն 9 տարի է նվիրել եմ իրենց երեք երեխաներին։

Ես երեխա շատ եմ սիրել ու մտածել եմ շատ երեխաներ կունենամ, բայց դա նախ իմ ուշացումն էր, հետո առողջական խնդիրները»։

Խոսեց նաև քրոջ կորստի մասին,որը հուզմունքի պատճառ դարձավ.

«Շատ կապված էինք։ 3տարվա տարբերություն ունեինք, բայց զույգ քույրերի նման էինք։ Մենք շատ տարբեր ենք եղել,բայց նաև նման…»։

Մեկնաբանություն

Որոնում