ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Արմինկան բավականին ակտիվ է սոցիալական իր էջերում և հաճախ է նոր հրապարակումներով հանդես գալիս։
Նա շատ անգամներ հարց ու պատասխան է կազմակերպում`այդպիսով շփվում իր հետևորդների հետ և պատասխանում իր մասին հետաքրքրող հարցերին:
Հերթական հարցուպատասխանի ժամանակ`հետևորդները փորձել են ճշտել, թե իրականում որն էր պատճառը երգչուհու`տարիներ առաջ ամեն ինչ հայրենիքում վաճառելու և ԱՄՆ-ում բնակություն հաստատելու:
Արմինկան սակայն, պատասխանել է, որ այսօր ակտուալ է տեսախցիկների առջև «անկեղծանալն» ու արտասվելը: Նա կրկին անգամ գերադասել է չխոսել իր պատմության մասին:
«Իմ պատմությունը թող մնա ինձ հետ»,- նշել է նա:
Նշենք, որ օրերս մեր աչքից չէր վրիպել այն, որ երգչուհին նոր հրապարակում էր արել, որտեղ երևում էր, որ նա գնալով նիհարում է: Երգչուհին մշտապես ունեցել է այս կազմվածքը, սակայն մեր աչքից չէր վրիպել, որ նա էլ ավելի է նիհարել վերջին շրջանում: