Սիրված դերասան Հրանտ Թոխատյանն Ամանորը նշել է իր ընտանիքի`որդիների, դստեր,թոռան, կնոջ շրջապատում: Դերասանի ընտանիքը ամանորյա լուսանկարներ է հրապարակել և իրենց ընտանիքի անունից շնորհավորել բոլորի Ամանորը:
Նշենք, որ դերասանը վերջին տարիներին բուժման փուլի մեջ է:
Ամիսներ առաջ ֆեյսբուքյան, TikTok-յան կեղծ էջեր և կեղծ օգտատերեր կեղծ, ստահոդ լուրեր էին տարածում Հրանտ Թոխատյանի մահվան մասին:
Այս ամենից հետո Լուիզա Ներսիսյանն ամուսնու մասնակցությամբ թարմ հրապարակումներ էր արել`հերքելով ստահոդ լուրերը:
Նրանց դուստրը ևս հայրիկի և մայրիկի մասնակցությամբ համատեղ հրապարակում էր արել, այսպիսով ևս մեկ անգսմ հերքելով սիրված արտիստի մահվան կեղծ լուրերը:
Սակայն այս ամենը բավական չէր. Թոխատյանն ինքն իր ինստագրամյան սթորիում կիսվեց դստեր տարածած տեսանյութով:
Ինչ խոսք`ընտանիքի համար չափազանց դժվար է նման ստահոդ լուրեր տեսնելը`հատկապես, երբ սիրված դերասանն այս պահին բուժման փուլում է: