Գաղտնիք չէ, որ դերասանուհի Հասմիկ Խոջյանը բավական ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա գրեթե ամեն օր ներկայացնում է իր առօրյան, աշխատանքը, փոքրիկի խնամքը և այլն:
Հասմիկը շատ անգամ հատուկ հրապարակումներ է անում ու այդպիսով էլ ավելի հետաքրքրություն ձեռք բերում իր անձի շուրջ:
Դերասանուհին երեկ հարցուպատասխան է կազմակերպել իր ինստագրամյան էջում, որտեղ հետևորդները հետաքրքրվել են, թե ինչպես է պատրաստվում 2-րդ անգամ լույս աշխարհ բերել փոքրիկին:
Հասմիկը նշել է, որ դեռևս չի մտածում երկրորդ երեխա ունենալու մասին:
Հավելենք, որ վերջերս էլ համացանցում տարածվել էին Հասմիկի հղիության շրջանի լուսանկարները, ինչն էլ ստիպել էր նրա հետևորդներին մտածել, որ Հասմիկը երկրորդ անգամ հղի է: