Վաչե Ամարյանն այն երգիչներից է, ով միանգամից կարողացավ արժանանալ երկրպագուների սիրուն՝ դառնալով ամենապահանջված արտիստներից մեկը։ Վաչեի և հատկապես նրա անձնական կյանքի նկատմամբ հետաքրքրությունն առավել շատ մեծացավ, երբ Վաչեն սկսեց հանդես գալ նաև որպես դերասան։
Նա պարբերաբար հրապարակումներ է անում ինստագրամյան էջում:
Երեկ հայտնել էինք, որ երգչի վերջին հրապարակումն այն մասին էր, որ իր համար 1 երազանքը կատարվել է, քանի որ կինն ու դուստրը ԱՄՆ-ում են`իր կողքին: Այսպիսով`ընտանիքն այլևս միասին է. նրանց չի բաժանում օվկիանոսը:
Երգիչը նաև ընտանեկան ջերմ լուսանկար էր հրապարակել:
Ավելի ուշ երգիչը դստեր հետ հրապարակում էր արել`խոստովանելով, որ դուստրը 2 օր է միայն հայրիկի հետ է քնում:
Երգիչը նաև գրել է.
«Աշխարհ սպասի, կարոտից գժվել եմ»: