Այսօր վաղ առավոտյան հայտնել ենք ցավալի լուր այն մասին, որ 66 տարեկան հասակում մահացել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանը:Նա հանկարծամահ է եղել:
Լալա Մնացականյանի ամուսինն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել, սակայն նա միայն հայտնել է կնոջ հոգեհանգստի օրն ու ժամը:
«Լալայի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին ժամը 18։00-ից 20։00 Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը հունիսի 24-ին ժամը 11։00-ից 13։00 նույն տեղից։
Հուղուրկավորությունը Զեյթունի գերեզմանատանը»: