Սպասումս Փաշինյանի հրաժարականն է, դա կարևոր է հայի ու Հայաստանի գոյության համար. Ռոմել Սարգսյան

  • May 16, 2024

Օրեր շարունակ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ մարդիկ դուրս էին եկել քայլերթի։

Շարժման մասնակիցները արդեն մի քանի օր է հավաքվում են Հանրապետության հրապարակում և երևանի մի շարք փողոցներում`խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնելով:

Շատ հայ հայտնիներ իրենց աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին։

«Լեռները կհիշեն» սերիալը ողջ անձնակազմով ժամանալ առ ժամանակ միանում է Սրբազանին:

«Արմլուր»-ի հետ զրույցում Ռոմել Սարգսյանը հայտնել է, որ չի սատարում որևէ քաղաքական ուժի, իր ցանկությունը մեկն է `վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Իրականում ուզում եմ ասել, որ չեմ սատարում որևէ քաղաքական ուժի,ու չեմ պատրաստվում քաղաքականություն մտնել: Իմ սպասումը իհարկո Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, որն այս պահին կարծում եմ կարևոր է հայ ազգի, հայի ու Հայաստանի գոյության պահպանման համար: Ամեն քաղաքացի այստեղ լինելով պարտավոր է դրա հարցում իր փոքրիկ ներդրումն ունենալու»,- նշեց դերասանուհի Ռոմել Սարգսյանը:

 

Մեկնաբանություն

Որոնում