Ապրիլի 16-ին՝ Հայ կինոյի օրը տեղի ունեցավ Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությանը։ Մրցանակներ հանձնվեցին 12 անվանակարգերում։ Երեկոն վարում էին Ավետ Բարսեղյանն ու Սուրեն Առուստամյանը, իսկ հյուրերի թվում էին կինոարվեստի և շոուբիզնեսի մի շարք ներկայացուցիչներ։
Սակայն, ինչպես պարզ է դառնում հրապարակումներից, ոչ բոլորն են գոհ մնացել մրցանակաբաշխության արդյունքներից։
Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել ու դրան կից գրել.
«Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա… շնորհակալություն ոչ մեկին»։
Նշենք, որ Սոսը ներկայացված չէր ոչ մի անվանակարգում, և որոշ ժամանակ հետո հեռացրել էր այս հրապարակումը։
Դերասան Ռաֆայել Երանոսյանն էր գրառումների տեսքով էր արտահայտել իր դժգոհությունը։ Նա, մասնավորապես, նշել էր.
«Ուզում եմ մրցանակաբաշխություն կազմակերպեմ, կանչեմ ում ուզում եմ, մրցանակակ տամ ում ուզում են»։
Դերասանն իր խոսքում ակնարկել էր նաև «Արտավազդ» մրցանակաբաշխությանն ու նշել, որ «Անահիտն» ու «Արտավազդը» ճանաչվում են քույր մրցանակաբաշխություններ»։