«Անսահման սեր» ասողներին երբեք չեմ հասկացել… Ի՞նչ հրապարակում է արել Հրաչ Մուրադյանը

  • Jun 16, 2024

Երեկ նշվում էր «Հայրերի օրը»: Շատ հայ հայտնիներ իրենք իրենց հայրության վերաբերյալ հրապարակումներ էին արել`այդպիսով պատմելով ամենաանկեղծ սիրո մասին:

Հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանը ևս բացառություն չէր:

Նա հրապարակել էր դստեր հետ լուսանկար ու խոստովանել, որ նախքան նրա ծնվելը չի հասկացել մարդկանց,ովքեր ասել են`անսահման սեր:

Հրաչի և դստեր լուսանկարն, ինչպես նաև անկեղծ խոստովանությունը`ստորև:

«Անսահման սեր ասողներին երբեք չեմ հասկացել… չեմ հասկացել, մինչև քեզ հետ նույն օդը շնչելը, քեզ ճանաչելը, քո հետ գզզզվելը, քեզ իմ աղջիկ ասելը, քո վրա բարկանալը, քո հետ կռվելը, քեզանից նեղանալը ու քեզ անսահման սիրելը #HappyFathersDay»:

Նշենք, որ Հրաչը տարիներ շարունակ հեռուստաէկրաններին է։ Եվ միայն վերջին տարիներին՝ ամուսնությունից հետո, նրա անձնական կյանքը հանրային դարձավ։

Հրաչը հաճախ է կնոջ և դստեր մասնակցությամբ հրապարակումներ անում`ինչը, վստահաբար, ավելի է հետաքրքրում հետևորդներին:

Հրաչի դստեր`Միայի անունով ևս կա ինստագրամյան էջ, որտեղ պարբերաբար նրա մասբակցությածբ հրապարակումներ են արվում:

Մեկնաբանություն

Որոնում