Տեսեք`որքան հուզիչ է Սոնա Ռուբենյանը շնորհավորել հայրիկի տարեդարձը

  • Dec 07, 2023

Երգչուհի Սոնա Ռուբենյանը սիրված է շատերի կողմից: Նրա նկատմամբ հանրային լայն հետաքրքրությունն առավել մեծացավ ամուսնությունից հետո, չնայած, ինչպես երգչուհին էր նշել հարցազրույցներից մեկում, ինքը միշտ էլ ակտիվ է եղել սոցցացանցերում, միաժամանակ նշելով, որ մարդկանց իսկապես հետաքրքրում են անձնական կյանքի մանրամասներ, այդ իսկ պատճառով էլ երբեմն նման հրապարակումներ է անում։

Այսօր երգչուհու ընտանիքում տոն է: Նրա հայրիկի տարեդարձն է, ինչի առիթով Սոնան հրապարակել է հոր և դստեր մասնակցությամբ մի քանի կադրեր և հուզիչ շնորհավորանք գրել.

«Ծնունդդ շնորհավոր, պապ ջաննն, Հակոբ պապի ջաննն, քեզ շատ ենք սիրում»:

StarNews-ը հայտնել է, որ վերջերս երգչուհի Սոնա Ռուբենյանի դստեր ծննդյան տարեդարձն էր: Փոքրիկ Մարին դարձավ 1 տարեկան:

«Գտնված երազ» թեմայով արված արարողության ժամանակ Սոնայի մայրիկն ու սկեսուրը փոքրիկ Մարիի գլխին լցրել են ատամհատիկի քաղցրեղենը, իսկ փոքրիկ Մարին նախընտրել է «դառնալ» իրավաբան, երգչուհի:

Մեկնաբանություն

Որոնում