Դժբախտություն էր, ես ուզում էի երգել, բայց չէի կարողանում. Զարուհի Բաբայանը`լուրջ առողջական խնդրի մասին

  • Oct 29, 2023

Նազենի Հովհաննոսյանի «Կամուրջներ» հաղորդման հյուրը Զարուհի Բաբայանն է։ Զրույցի ընթացքում նրան միացան նաև Սոֆի Դևոյանն ու երգչուհու դուստրը։

Զարուհի Բաբայանը նաև խոսեց Ձայնի հետ կապված խնդիրներ ունենալու մասին.

«Ես սկսեցի աշխատել Երգի Պետական թատրոնում որպես ուսուցչուհի, բայց մեկ -երկու տարի անց ես ունեցա լուրջ առողջական խնդիրներ կապված ձայնիս հետ, որոնք որ մեծ դեպրեսիայի առիթ դարձան։
Կարծում եմ դա ձայնիս շատ չարաշահումից էր, ու որոշ այլ առողջական խնդիրներից։ Էն ժամանակ էնքան շատ ելույթներ էինք ունենում, ես էլ Ձյունանուշ էի խաղում երգի թատրունում՝
երիտասարդ էինք վախենալ չկար, մտածել չկար, ամենակարևորը սիրուն լինել էր, լավ երգելը։ Ես էլ շատ բարակ, շատ սիրուն զգեստով կապտած ձեռքերով, բայց ես ձյունանուշիկ էի՝ քաղաքի ամենասիրուն ձյունանուշն էի` էդպես էին ինձ կնքել։ Բայց հետո մի քանի տարի ես ունեցա լուրջ ձայնային խնդիրներ և ես չէի կարողանում հաղթահարել էդ խնդիրը։ Ես հասկանում էի, որ չեմ կարողանում երգել,ու Գրիգորիչը չէր պատկերացնում, որ դա էդքան լուրջ խնդիր էր։ Ինձ համար դա դժբախտություն էր, ես ուզում էի երգել բայց չէի կարողանում»:

Մեկնաբանություն

Որոնում