Հայ Առաքելական Եկեղեցին երեկ նշում էր Սուրբ Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը։
StarNews.am-ը առանձնացրել և Ձեզ է ներկայացնում հայ հայտնիների հրապարակումները`Զատկի տոնի առթիվ:
Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը երեխաների հետ համատեղ լուսանկար է հրապարակել ու գրել.
«Սուրբ Զատիկը ընտանիքիս հետ»:
Ամերիկաբնակ երգչուհի Լիլուն երեխաների հետ ֆոտոշարք է իրականացրել ու շնորհավորել իր հետևորդներին:
Երգիչ Արմենչիկն ու կինը ևս երեխաների հետ Զատկի տոնին նվիրված ֆոտոշարքով է ներկայացել ու գրել.
«Մեր ընտանիքի կողմից շնորհավորում եմ Սուրբ Զատիկի տոնը»:
Արուսյա Կավկազը ինչպես միշտ ճոխ ու լի սեղանի կողքին նկարվել ու շնորհավորել է հետևորդներին:
Դերասանուհի Քրիստինա Եղոյանն էլ ինստագրամյան սթորի բաժնում դուստրերի հետ հրապարակում է արել`ցույց տալով, թե ինչպես են Զատկի ձվով «կռվում»:
Սոֆյա Պողոսյանն ու Անի Խաչիկյանն էլ իրենց որդիների մասնակցությամբ հրապարակում էին արել`ցույց տալով, թե ով է հաղթում «ձվի պայքարում»:
Երգչուհի Արմինկան ևս իր լուսանկարով ուրախ Զատիկ է մաղթել իր հետևորդներին:
Երգիչ Թաթա Սիմոնյանը ևս բացառություն չէր: Նա նոր լուսանկարով հանդես եկավ:
Սիլվա Հակոբյանն իր դուստրերի մասնակցությամբ տոնական ֆոտոշարք ներկայացրեց:
Երգիչ Սարոն երեխաների հետ Հայկաշենում էր:
Դե իսկ երգիչ Էրիկը դստեր`Սալոմեի, հերթական լուսանկարն էր տարածել ու գրել.
«Նապաստակ»: