Օրերս Արա Ղազարյանն ու Մհեր Բաղդասարյանը իրենց «Օձի լեզու» հաղորդման հերթական թողարկման ընթացքում բավականին կոշտ քննադատության էին արժանացրել երգիչ Ռուբեն Հախվերդյանին։ StarNews-ը առանձնացրել է կարևոր հատվածները։
«Ռուբեն Հախվերդյանի վերջին հարցազրույցը լայն տարածում է գտել համացանցում և անընդհատ մեկնաբանվում է այն համատեքստում, որ պարոն Հախվերդյանը այս հարցազրույցը տալիս է խմած, հարբած վիճակում»,-նշել էր Մհերը, Արան էլ, իր հերթին, հավելել էր.
«Ինչ եմ ուզում առաջարկել Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը. կարծում եմ՝ այսուհետ անցակետում պետք է անցկացնել ալկոհոլի և, ինչու չէ, որոշ դեպքերում թմրանյութի թեստ։ Ոնց կարելի ա հարբած, ես կասեի՝ լակած, գնալի երկրի թիվ 1 հեռուստաընկերության հաղորդմանը հյուր»։
Մհերն էլ ընդգծել էր, որ հաստատ չէ, թե արդյո՞ք հարբած է եղել Հախվերդյանը.
«Գուցե պարզապես խելքը գցել է մարդը, որը ևս հնարավոր է։ Հարցը այն է, որ էքսցենտրիկ թվալու և երևալու սահմանը մարդիկ հաճախ անցնում են և անգամ այնպիսի մեծություններ, ինչպիսիք են օրինակ՝ Ռուբեն Հախվերդյանը։ Իհա՛րկե, ժամանակին Ռուբեն Հախվերդյանի գրել է հեքիաթային երգեր, որոնք մի քանի սերունդների համար եղել են սիրահարվածությանը ուղեկցող երգեր, բայց մարդը ակնհայտորեն խելքը գցել է ղարաբաղյան թեմայի հետ կապված։ Կա մի հարցազրույց, որտեղ տարիներ առաջ Հախվերդյանն ասում է, որ արցախցիները թուրք են և դա ասում է հպարտությամբ ու բարձրաձայն։ Օրինակ՝ այս հարցազրույցից հետո Հախվերդյանին պետք չէր կանչել որևէ հարցազրույցի»։