Ուզում եմ լաց լինել, ատում եմ անարդարությունը… Ի՞նչ է պատահել Հասմիկ Խոջյանին

  • Aug 14, 2024

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը բավական ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա գրեթե ամեն օր ներկայացնում է իր առօրյան, աշխատանքը, դստեր հետ անցկացրած ժամանակը և այլն:

Դերասանուհու այսօրվա հրապարակումը տարբերվում է մյուսներից:Նա տխրել է, քանի որ Հունաստանի դեսպանատունը մերժել է իր և ամուսնու մուտքը Հունաստան, ինչը, դերասանուհին անարդարություն է համարում:

«Ուզում եմ լաց լինել»,-ասել է դերասանուհին`նշելով, որ ընդամենը մի քանի ամիս առաջ են ճամփորդել և որևէ խնդիր չի տեսնում մերժման:

Դերասանուհին նշել է, որ արդեն իսկ գնվել էին ավիատոմսերը, ամրագրված էր հյուրանոցը, սակայն նման բանի իրենք չէին սպասում:

Մեկնաբանություն

Որոնում