Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բազմահազարանոց հանրահավաքը մեկնարկեց Հայաստանի օրհներգի կատարմամբ:
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ հնչեց տերունական աղոթքը:
«Մենք մեր Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերում հռչակեցինք, որ հոգին հաղթել է դուխին եւ հիմա ժամանակն է, որ եռագույնը հաղթի սեւ ու սպիտակին: Մեր շարժումը գույն չունի, բայց այն բոլոր գույների համադրությունն է, դա սպիտակն է՝ հաշտության, խաղաղության, հաղթանակի խորհուրդը»,- ընդգծեց Բագրատ Սրբազանը:
Բագրատ Սրբազանը նաև նշեց.
«Քո հրաժարականով դու կվերադարձնես Եռատոնը,դու իշխանություն չունես, Նիկոլ Փաշինյան»: