StarNews-ը բազմիցս անդրադարձել է Արամ Ասատրյանի ընտանիքին, լուսաբանել որդիների ընտանիքներում եղած ուրախ իրադարձությունները, հարսանիքներն ու նաև ներկայացրել այնտեղ առկա խնդիրները:
Մենք նաև խոսել ենք նաև Արամ Ասատրյանի դստեր` Զվարթ Ասատրյանի մասին, ով ամուսնացել է շոումեն, հաղորդավար Գրիշա Սանդալյանի հետ: Զույգն ունի 2 դուստր, աղջիկները զույգ են:
Օրերս նրանց ծննդյան տարեդարձն էր, սակայն այս պահին քույրերը հեռավորության վրա են: Էլլան հայրիկի մոտ է եղել, իսկ Լիլյան մայրիկի, քույրերը տեսազանգի միջոցով են միմյանց շնորհավորել, իսկ արդեն դրան հաջորդել է շքեղ երեկո, որի կադրերը ներկայացնում են:
Հետաքրքիրն այն է, որ այս ընթացքում Զվարթը էլ ավելի գեղեցկացել է, բավականաչափ նիհարել և երիտասարդացել, ինչն, իհարկե, գովելի է: