Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը արդեն մի քանի տարի է, ինչ ամենապահանջված ու քննարկված մեդիադեմքերից մեկն է։
Հանրության աչքի առաջ դերասանուհին կրեց մի շարք արտաքին փոփոխություններ, դե իսկ անձնական կյանքում էլ Ռոմելայի համար փոփոխություններն անխուսափելի եղան։Երկար ասեկոսեներից ու քննարկումներից հետո շաբաթներ առաջ Ռոմելան ու Գևորգը հայտնեցին, որ միասին են։Դրանից հետո դերասանուհին առավել ակտիվ դարձավ ինստագրամյան էջում, որտեղ էլ տարբեր հրապարակումներով է կիսվում։
Գևորգն ու Ռոմելան միմյանց հրապարակումներին կից ջերմ մեկնաբանություններ են թողնում: Գևորգն, օրինակ, Ռոմելայի վերջին հրապարակմանը կից գրել է`«Սրտիկ»: