«Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրը պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում WBC, WBA, IBF և IBO վարկածներով աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը:
StarNews-ը հետևել է զրույցին,որի ընթացքում Վիկը խոսել է իր մանկության և մասնագիտական ընտրության մասին:
Պարզվում է Վիկին մասնագիտական այս ընտրության առաջ «կանգնեցրել է» մորաքրոջ տղան, մասնավորապես իրենից մեկ տարով փոքր Կարենի հետ ունեցած վեճը, ում հետ միմյանց հարվածներ են հասցրել.
«Ինձնից փոքր էր, բայց ավելի թափով էր, ինձ խփեց, ասեցի` պիտի գնամ բոքսի, որ քեզ խփեմ ես, ընդամենը 1-2 ամիս անց արդեն ուժեղացա, մարզիչս ասեց, որ դեռ փոքր եմ, մի քիչ գնամ մեծանամ, նոր գամ սպորտի: Ես կարծում եմ, որ երեխաները պետք է 5 տարեկանից սկսեն զբաղվել սպորտով, ուսումնասիրել, խաղով, խաղային լինի, որ իրանց հետաքրքրի»:
Փոքրամարմին տղայի երազանքներին սկզբում թերահավատորեն են մոտեցել, ինչպես ինքն է նշում`այնպիսի բնավորության գիծ ունի, որ երբ իրեն մի բանի հարցում կասկածում են, անպայման պետք է հասնի դրան:
Վիկի խոսքով`արտերկրում իր անունը դժվար են կարողացել հայտարարել, ինչի արդյունքում որոշել են, որ մարզիկին Վիկ ասեն, որն էլ Victory՝ անգլերենից թարգմանաբար հաղթանակ է նշանակում:
Հենց այդ անունն էլ հաղթական ճանապարհ տվեց Վիկին, ով 42 տարեկանում հեռացավսպորտից: