Իմ միակ, հարազատ քույրիկ… Եվա Բաղդասարյանի հուզիչ շնորհավորանքը`քույրիկի ծննդյան առթիվ

  • Sep 04, 2024

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը այս շրջանում չի նկարահանվում հեռուստասերիալներում, սակայն բավականին մեծ ակտիվություն է պահում սոցիալական ցանցերում: Նա հատկապես ցույց է տալիս ամուսնու հետ անցկացրած ժամանակը:

Այսօր դերասանուհու քույրիկի ծննդյան տարեդարձն է: Այս առիթով Եվան համատեղ լուսանկար է հրապարակել և շնորհավորել նրա:

«Իմ միակ հարազատ քույրիկ, շնորհավոր քո ծնունդը, քեզ անսահման սիրում եմ»,- գրել է Եվան:

Նշենք,որ 1 տարի առաջ դերասանուհի Եվա Բաղդասարյանը հանդես եկավ բացառիկ հայտարարությամբ այն մասին, որ ինքը արդեն մեկ տարի է` ամուսնացել է, սակայն լուրը տևական ժամանակ գաղտնի է պահել:

Իր վերջին հարցազրույցի ժամանակ Եվան հայտնեց, որ հենց իր կողակիցն էլ պատճառն է իր արտաքնային փոփոխությունների։

Որոշ ժամանակ անց Եվան սկսեց ամուսնու հետ հաճախ հրապարակումներ անել`ցույց տալով իրենք շքեղ հանգիստը, միասին մասնակցած միջոցառումները, վայելքներն ու ճամփորդությունները:

Մեկնաբանություն

Որոնում