Շոումեն, պրոդյուսեր Արամ Մելիքյանը և իր ընտանիքը բավականին ակտիվ է ինստագրամյան էջում:
Նրանք հաճախ են հրապարակումներ անում`ցույց տալով իրենց առօրյան, հանգիստը, ինչպես նաև տոնական օրերը, որոնք շատ հաճախ են լինում:
Երեկ ընտանիքը շոումենի փոքր դստեր համար խնջույք է կազմակերպել`նշելու նրա ընդունելությունը, ինչի ժամանակ Ստելլան վնասվածք է ստացել:
Կադրերում երևում է, որ աղջիկը ցավից լաց է լինում, իսկ մայրիկը սառույցով փորձում է առաջին օգնությունը ցուցաբերել: