«Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրն էր Լիա Զախարյանը։
StarNews-ը հետևեց զրույցին։
Ինչպես՞ Լիայի մայրը լսեց դստեր ցանկությունն ու ուղղորդեց դերասանական ստուդիա, ինչպես՞ հենց այդ ստուդիայում էլ մոռացավ երգչուհի դառնալու երազանքն ու տարվեց դերասանական արվեստով.
«Ուսանողական տարիներին քանի որ երգում էի բոլոր միջոցառումներին, ես գիտեի, որ լավ չեմ երգում, ուղղակի ունեմ սիրուն տեմբր: Որոշեցի գնալ վոկալի դասերի, որ չասեն`«բայց էդքան էլ լավ չի երգում,թող այս մի համերգին չմասնակցի»: Ո՞նց, ես պետք ա բոլոր համերգներին մասնակցեմ՝ իմնա բեմը։ Ես ունեի ընտանիքիս կողմից տրված տրանսպորտի գումար, դասերս «քսերոքս» անելու գումար և մի փոքրիկ գումար չամիչով բուլկի ուտելու համար։ Որոշեցի քսերոքսներս գրել ձեռագիր, որ խնայեի գումարը և ընթացքում չէի ուտում, որ այդ գումարը ևս խնայեի և վճարեի շաբաթական երկու անգամ։ Սկսեցի չուտելուց թուլանալ ու վատանալ և նորությունը հասավ մայրիկիս։ Բացահայտվեց այն գաղտնիքը, որ չեմ ուտում, ինչու՞, որովհետև գնում եմ վոկալի»։
Լիային ուղղված քննադատությունների մի մեծ ալիք բարձրացավ հատկապես վերջին շրջանում մի հաղորդման պատճառով։ Նրան քննարկեցին ու քննադատեցին բովանդակության ու նաև մատուցման ձևի համար, բայց Լիան ասում է`դա ևս իր հերթական դերն է, որը պարտավոր էր կերտել որպես դերասանուհի.
«Ես եղել եմ կերպարում, ու կապ չունի, որ ես վարում եմ հաղորդում։ Դա ինձ համար նորություն էր, ռիսկային էր։ Ես դրան իսկապես պատրաստվել եմ, որովհետև դրա մեջ չեմ եղել։ Պետք է մաքսիմալ լինեի պրոֆեսիոնալ։ Ես սովորական աղջիկ եմ՝ իմ մասնագիտությունից զատ, և եթե դուք գրում եք որևիցե վատ բան, դա ինձ ցավեցնում է, տխրում եմ»։