Ամենաերջանիկ մաման եմ… Յանա Դանիելյանի հրապարակումը`ամուսնու սկանդալային հարցազրույցից հետո

  • Jun 08, 2024

StarNews-ը բազմաթիվ անգամներ արդեն անդրադարձել է Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի ամուսնալուծությանը, ապա նաև հայտնել, որ Սուրենը երկրորդ անգամ ամուսնացել է դերասանուհի, տիկտոկեր Մագա Հարությունյանի հետ։ Չնայած նրան, որ երկար ժամանակ Մագան ու Սուրենը չէին հաստատում իրենց կապը, ամեն բան ավելին քան պարզ էր, որն էլ եղավ արդյունքում:

Հաղորդավարուհի Յանա Դանիելյանն իր ինստագրամյան էջում բավականին զուսպ է: Նրա հրապարակումները հազվադեպ են, նա չի ցուցադրում առավոտից երեկո ինչ է ուտում, ուր է գնում և ինչ հանգիստ է անցկացնում:

Վերջերս նախկին ամուսնու և իր կնոջ սկանդալային հարցազրույցից հետո, որում Սուրենը խոսում էր դստոր հետ չշփվոլու մասին, Յանան դստեր մասնակցությամբ հրապարակում է արել`գրելով հետևյալը.

«Արևս ու Լուսինս, ես աշխարհի ամենաերջանիկ մաման եմ»:

Նշենք, որ օրերս Մհեր Բաղդասարյանի Տետե ա տետ հաղորդման երևանյան Եթերաշրջանի հյուրը հաղորդավար Սուրեն Փահլևանյանն էր։ Սուրենը հաղորդմանը մասնակցում էր կնոջ՝ Մագա Հարությունյանի հետ։ Դերասանուհին զրույցի ընթացքում ևս մեկ անգամ հայտարարեց, որ ինքը կապ չունի Սուրենի ամուսնալուծության հետ։

Եվ´Սուրենը, և´ Յանան իրենց հարցազրույցներում նշել են, որ ես իրենց բաժանության հետ կապ չունեմ, ու ես ինչքան էլ մարդկանց մոտ  համարձակ ու սեքսուալ կերպար եմ ձևավորել, հավատա դա էդքան էլ էդպես չի, որովհետև ես շատ ուրիշ  պրինցիպներով ապրող մարդ եմ, և եթե նույնիսկ ես հանդիպեի Սուրենին, երբ նա ամուսնացած էր էսպես չէր ստացվի ես չէի սիրահարվի , ամեն ինչ ստացվեց Սուրենի քայլերից ու նրանից, որ ես իմացա ինքն ազատ մարդ ա: Ես էդքան հեշտ սիրահարվողներից չեմ, երևի երևում ա ինձնից, ես չեմ կարա սիրահարվեմ ու թքած ունենամ էդ մարդը ամուսնացածա, թե չէ : Ես վախենում եմ տենց բաներից դա ինձ համար արժանաբատիվ չի: Անկեղծ ասած Յանային երբեք չեմ հանդիպել, ես ընդհանրապես լարվածություն չունեմ, չնայած կան բաներ, որոնք ինձ իր խոսքի մեջ դուր չեն եկել, բայց ես  հաշվի եմ առնում որ ինքը իմ  Սուրոյի էրեխու մաման ա : չեմ ուզում դառնա երկու կնոջ կոնֆլիկտ բայց արտահայտվելու ձև կա ամենինչում բայց ես էդ դաշտ ես չեմ մտնի:Ինձ մեղավոր չեմ զգում, որ Սուրենը չի շփվում իր դստեր հետ: Երեխայալ կմեծանա ու կսկսի իր խելքով մտածել, էլի իրա խելքովա մտածում, բայց ժամանակի հարցա»:

Մեկնաբանություն

Որոնում