Երեկ, ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում, տեղի է ունեցել հայկական երաժշտական մրցանակաբաշխություն, որին մասնակցելու համար Հայաստանից ԱՄՆ են մեկնել մի շարք արտիստներ: Նրանցից յուրաքանչյուրը յուրովի է պատրաստվել օրվան։ Հայ հայտնիներից շատերն այսօր առանձնացան իրենց սեքսուալ, ոճային ու գեղեցիկ տեսքով։ Նրանց թվում էր նաև երգչուհի Սիրուշոն՝ ով շատ սիրված է հանրության կողմից։
Սիրուշոն կրում էր թանկարժեք դիզայներական զգեստ՝ 2025 թ-ի ամենաթրենդային գույնով։